«Իրանը կատարում է «վեցյակի» հետ ձեռք բերված համաձայնության պայմանները». ՄԱԳԱՏԷ
Աշխարհ
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն ապրիլի 9-ին հայտարարել է, որ Իրանը կատարում է միջազգային միջնորդների «վեցյակի» հետ անցյալ տարվա նոյեմբերին ձեռք բերված համաձայնության պարտավորությունների իր մասը՝ սահմանված պլանի համաձայն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությանը:
«Ես կարող եմ ասել, որ միջոցառումները կատարվում են, ինչպես որ պլանավորվել է»,- հայտարարել է Ամանոն:
2013 թվականի նոյեմբերին Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հասել են համաձայնության, որի պայմաններով Թեհրանը մասնակիորեն դադարեցնում է միջուկային ծրագիրը Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի մեղմացման փոխարեն: Կողմերը համաձայնագրի իրագործմանը ձեռնամուխ են եղել հունվարի 20-ին:
ՄԱԳԱՏԷ-ն պատասխանատու է Իրանի կողմից համաձայնությունների կատարման վերահսկողության համար:
Ներկայում Վիեննայում ընթանում է Իրանի և «վեցյակի» բանակցությունների երրորդ փուլը, կողմերը քննարկում են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի կնքման հարցը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու