Պուտինը Կիևի իշխանություններին նախազգուշացրել է «անուղղելի սխալներից»
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ Ուկրաինայի իրադրության կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության նախաձեռնությունները դրական արդյունք կունենան: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Հուսով եմ, որ իրադրության կարգավորման, այն բարելավելու վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությունը հետևանքներ կունենա, և արդյունքը դրական կլինի: Համենայն դեպս, հուսով եմ, որ ժամանակավոր պաշտոնակատարներն այնտեղ (Ուկրաինայում) չեն անի այնպիսի մի բան, որն անկարելի կլիներ շտկել»,-հայտարարել է Պուտինը Ռուսաստանի կառավարության ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում:
Նախագահը արդյունաբերության նախարարությունից պահանջել է ճշտիվ կատարել պարտավորություններն ուկրաինացի գործընկերների հանդեպ, բայց կոչ է արել պատրաստ լինել իրադրության ցանկացած զարգացման:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու