Հոնկոնգում հյուրանոցի հավաքարարներն աղբանոցն են նետել 3,7 մլն դոլար արժողությամբ գեղանկարչական թղթագլանը
Աշխարհ
Չինացի հայտնի նկարիչ Ցույ Ժուչժոյի վրձնին պատկանող նկարը, որն աճուրդով վաճառվել էր 3,7 միլիոն դոլարով, կորել է Հոնկոնգի հինգաստղանի հյուրանոցից: Տուշով նկարված «Ձյունածածկ լեռներ» անվանմամբ թղթագլանն աղբակույտն են նետել հյուրանոցի հավաքարարները: Այդ մասին ապրիլի 9-ին հաղորդել է South China Morning Post թերթը:
Դա տեղի է ունեցել «Գրանդ Հայաթ» հյուրանոցում, որտեղ Ասիայի Poly Auction աճուրդային տունը կազմակերպում էր արվեստի ստեղծագործությունների աճուրդներ: Հսկման խցիկների տեսագրությունները ցույց են տվել, որ հավաքարարները թղթագլանը պատահաբար վերցրել են աղբի հետ, որն այնուհետև տարվել է աղբանոց: Անմիջապես այնտեղ են մեկնել ոստիկանները, բայց աղբակույտի մեջ նկարի հետքերը գտնել չի հաջողվել:
«Գրանդ Հայաթի» տնօրինությունը հրաժարվել է պատահարի մեկնաբանումից:
Ցույ Ժուչժոն (ծնվել է 1944 թվականին) համարվում է Ասիայի արդի ամենաթանկ նկարիչներից մեկը: Այդ աճուրդի ընթացքում նրա մյուս աշխատանքը՝ համանման ոճով նկարված «Ձյունապատ բնապատկերը», վաճառվել է 23,8 միլիոն ամերիկյան դոլարով


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու