Լավրովն ու Քերին կողմ են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի խաղաղ ճանապարհով կարգավորմանը
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկ օրում երկու հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու համար Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:
«Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քերին և ԱԳ նախարար Լավրովը քննարկել են Ուկրաինայի արևելյան առանձին քաղաքներում երկխոսության միջոցով հասնել իրավիճակի կարգավորմանը: Քերին և Լավրովը մերժել են ուժի կիրառումը՝ քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասվում է պետդեպի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Քերին հայտնել էր, որ ԱՄՆ-ն համաձայն է ավելի լայն իմաստով աշխատել Ուկրաինայի իշխանությունների և ժողովրդի հետ, որպեսզի հասնեն երկրում այնպիսի խնդիրների լուծման, ինչպիսիք են ազգային փոքրամասնությունների, լեզվի իրավունքների պահպանումը, սադրիչների զինաթափումը, բարեփոխումների և արդար ընտրությունների անցկացումը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու