Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը պահանջել է Ուկրաինայից չխանգարել ռուսական ԶԼՄ-ներին
Աշխարհ
Ինչպես հայտնում է RT-ն, լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է ուկրաինական իշխանությունների որոշումը, ըստ որի արգելվում է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը:
Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Նյու Յորքում տեղակայված հանձնաժողովի կայքում:
«Մենք կոչ ենք անում ուկրաինական իշխանություններին թույլ երկրում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը և ապահովել Ուկրաինայի բնակիչների բազմակարծությունը տեղեկատվական աղբյուրների շրջանակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ լրագրողների պաշտպանության հանձնաժողովն անհանգստություն էր հայտնել այն հաղորդագրությունների առնչությամբ, թե ուկրաինացի սահմանապահները մի շարք ռուս լրագրողների թույլ չեն տվել երկիր մտնել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու