Գորբաչովը պատասխան կտա դատարանի առջև` ԽՍՀՄ-ի փլուզման համար (տեսանյութ)
Աշխարհ
ՌԴ Պետդումայի մի քանի պատգամավոր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղղված հայց են պատրաստել' ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանում ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչյովի գործողությունների ստուգման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Правда-ն:
Բացառված չէ, որ դատախազության հետաքննության արդյունքներով Գորբաչովի դեմ քրեական գործ կհարուցվի:
Պատգամավորները նշում են, որ խորհրդային ղեկավարության գործողությունների հետևանքով «երկիրը փլուզվել էր», չնայած որ հանրաքվեի ժամանակ ԽՍՀՄ բնակչությունը կողմ էր քվեարկել Միության պահպանմանը:
Գորբաչովին են վերագրվում ԽՍՀՄ Պետխորհուրդ ստեղծելը, որը խորհրդային Սամանադրությամբ նախատեսված չէր որպես իշխանական մարմին: Այս ամենից հետո հենց ԽՍՀՄ Պետխորհուրդն էլ ճանաչել էր մերձբալթյան երեք պետությունների անկախությունը, չնայած` պատգամավորների կարծիքով, նման լիազորություններ չուներ:
Գորբաչովի դեմ հայցի հեղինակները նշում են, որ 1991 թվականի նոյեմբերի 4-ին Գորբաչովի դեմ քրեական գործ էր հարուցվել, սակայն հաջորդ օրն այն ինչ-ինչ պատճառներով չեղյալ էր հայտարարվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու