ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգում ուղղաթիռն ընկել է մանկական հիվանդանոցի տանիքի վրա
Աշխարհ
ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգում բուժօգնության ուղղաթիռը թռիչքից մի քանի վայրկյան հետո ընկել է մանկական հիվանդանոցի տանիքի վրա: Այդ մասին ապրիլի 10-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Օդաչուն վիրավորվել է: Իսկ ուղղաթիռում գտնվող բուժակն ու բուժքույրը վնասվածքներ չեն ստացել:
Հիվանդանոցի վերին երկու հարկերի հիվանդներին անտվանգության նկատառումներով տեղափոխել են այլ հարկաբաժիններ:
Վթարի պատճառները չեն նշվում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու