ՌԴ-ի պատվիրակությունն իր լիազորությունների քննարկման ընթացքում բացակայում է ԵԽԽՎ-ի նիստերի դահլիճից
Աշխարհ
Ռուսաստանի պատվիրակությունն ամբողջ կազմով ներկա չէ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստերի դահլիճում: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է պատվիրակության ղեկավար, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
«Մենք այն կարծիքին ենք, որ այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, ֆարս է»,-ասել է Պուշկովը: Նա պարզաբանել է, որ եթե ընդունվի Վեհաժողովում ՌԴ-ի պատվիրակությանը բոլոր լիազորություններից զրկելու վերաբերյալ Ռոբերտ Ուոլթերի ուղղումը, ինքը կմտնի դահլիճ և հրապարակային հայտարարություն կանի այն մասին, որ «պատվիրակությունը վայր է դնում այդ լիազորությունները»: Այդպիսով՝ Ռուսաստանի պատգամավորները չեն սպասի բանաձևի ընդունմանը և իր լիազորությունները վայր կդնի՝ նախքան դա կկարողանա անել ԵԽԽՎ-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու