Ռուսաստանում «Ամերիկայի ձայն»-ն այլևս չի հեռարձակվի
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը դադարեցնում է իր հեռարձակումները Ռուսաստանում՝ այդ երկրի համապատասխան կառույցը ռադիոկայանի հետ պայմանագիրը չի երկարացրել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ «Ռոսիա սեգոդնյա» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ԱՄՆ-ի Հեռարձակողների կառավարիչների խորհրդին ուղղված նամակում հայտնել է «Ամերիկայի ձայն»-ի՝ Մոսկվայում 810 AM հաճախականությամբ ռադիոհեռարձակման վերաբերյալ նախկինում գործող պայմանագրի դադարեցման մասին։
ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված Կիսելյովը, սակայն, իր հերթին, պնդել է, որ ռադիոկայանի հեռարձակման դադարեցումը «խոսքի ազատության հետ որևէ կապ չունի։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)