Ադրբեջանի փոխարտգործնախարարը արհամարհում է Ուորլիքի հայտարարությունները
Աշխարհ
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են արհամարհական ու վիրավորական հայտարարություններ անել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս անգամ Ուորլիքի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել երկրի փոխարտգործնախարար Ա րազ Ազիմովը:
«Ջեյմս Ուորլիքը դեռևս այն աստիճանի չի հասունացել, որպեսզի ես մեկնաբանեմ նրա որևէ սխալ կարծիք: Կարծում եմ` Ուորլիքը պետք է ավելի լավ ծանոթանա, ուսումնասիրի Մինսկի խմբի փաստաթղթերը և հետո միայն մտնի բանավեճի մեջ»,- հայտարարել է Ազիմովը:
Ադրբեջանի փոխարտգործնախարարին, մասնավորապես, զայրացրել է Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ հակամարտությունն ընթանում է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու