Օբաման և Մերկելը քննարկել են Ուկրաինայի հարցով քառակողմ բանակցություններին մասին
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի հարցով քառակողմ բանակցություններին նախապատրաստվելու հարցը, որին կմասնակցեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի և Կիևի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահ Օբաման խոսել է կանցլեր Մերկելի հետ Ուկրաինայի արևելքում տիրող լարված դրության մասին, որտեղ, ինչպես կարծում են Վաշինգտոնում, ռուսամետ անջատողականները՝ Մոսկվայի բացահայտ աջակցությամբ, շարունակում են սադրանքները՝ Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնելու համար:
«Նրանք նաև քննարկել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարների և ԵՄ-ի գերագույն ներկայացուցչի առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցերը»,- հայտնել է Սպիտակ տունը:
Օբաման և Մերկելը Ռուսաստանին կրկին կոչ են արել հեռացնել զորքերը Ուկրաինայի սահմանից և աշխատել ստեղծված իրավիճակից խաղաղ ճանապարհով դուրս գալու ջանքեր գործադրել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու