ԱՄՆ-ում առնվազն ինը մարդ է զոհվել դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով
Աշխարհ
Դպրոցականների փոխադրող ավտոբուսը բեռնատարի է բախվել Կալիֆոռնիայի նահանգի Օռլանդ քաղաքից ոչ հեռու ձգվող արագընթացիկ ավտոճանապարհին, ինչի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 32 մարդ: Այդ մասին ապրիլի 11-ին հաղորդել է ABC հեռուստաալիքը:
Կալիֆոռնիայի ճանապարհապարեկային ծառայության տվյալներով՝ FedEx ընկերությանը պատկանող բեռնատար ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և մտել է հանդիպական գոտի, որտեղ բախվել է ավտոբուսին: Երկու փոխադրամիջոցներն էլ այրվել են:
Ավտոբուսում եղել է 46 դպրոցական, որոնք ուղևորվում էին նահանգի հյուսիսային մասի քոլեջներ:
Կատարվում է միջադեպի հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու