Ավստրալիան ազդանշաններ է գրանցել Boeing-ի «սև արկղերից»
Աշխարհ
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, թե այն ազդանշանները, որոնք գրանցվել են Malaysia Airlines ընկերության կորած ինքնաթիռի որոնման գոտում, պատկանում են դրա «սև արկղերին»: Այդ մասին հաղորդել է Ավստրալիայի ABC հեռուստառադիոկորպորացիան:
«Մենք խիստ նեղացրել ենք որոնման շրջանը, և համոզված ենք, որ ազդանշանները գալիս են «սև արկղերից»,- հայտարարել է Էբոթը:
Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 ավիահանրանավը, որը կատարում էր MH370 չվերթը Կուալա Լումպուրից Պեկին՝ 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով, ներառյալ 154 ուղևոր Չինաստանից, ռադարների էկրաններից կորել է մարիտի լույս 8-ի գիշերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու