Ճապոնիայի կառավարությունը մերժել է ատոմակայաններից ամբողջովին հրաժարվելու քաղաքականությունը
Աշխարհ
Ճապոնիայի կառավարությունը ապրիլի 11-ին վերջնականապես մերժել է ատոմակայաններից ամբողջովին հրաժարվելու քաղաքականությունը և հաստատել է ազգային էներգետիկայի զարգացման ծրագիրը, ըստ որի ատոմային էլեկտրակայանները կմնան դրա կարևորագույն բաղկացուցիչ մասը: Դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշվում է էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրման առանձնակի կարևորությունը:
Նախատեսվում է մինչև 2020 թվականը էներգիայի վերականգնվող աղբյուրների բաժինն ընդհանուր հաշվեկշռում հասցնել 13,5 տոկոսի: Մինչև 2030 թվականը վերականգնվող աղբյուրները, ներառյալ արևային մարտկոցները և հողմային կայանքները, պետք է ապահովեն Ճապոնիայում սպառվող էներգիայի մոտավորապես 20 տոկոսը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)