Դոնեցկում յոթ մարդ է զոհվել ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Աշխարհ
Դոնեցկի ակադեմիկոս Սկոչինսկու անվան հանքում ապրիլի 11-ի առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Այդ մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը հաղորդել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Գոսգորպրոմնադզորի մամուլի ծառայությունում:
«Ապրիլի 11-ին` ժամը մոտավորապես 6:20-ին, Դոնեցկի ակադեմիկոս Սկոչինսկու անվան հանքում տեղի է ունեցել գազի արտանետում: Շուրջ 1300 մետր խորության վրա գտնվում էին ձեռնարկության 52 աշխատողներ: Վթարի վայրում մահացու վնասվածքներ է ստացել 7 հանքափոր, հանքագործներից մեկը վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն»,-նշել է մամուլի ծառայությունը:
Դոնեցկի մարզի դատախազությունը քրեական վարույթ է սկսել հանքագործների զոհվելու փաստով:
Ձեռնարկությունում աշխատանքները դադարեցված են:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու