Ուկրաինայի դեսպանը վերադարձել է Մինսկ
Աշխարհ
Բելառուսում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եժելը Կիևում անցկացրած կոնսուլտացիաներից հետո վերադարձել է Մինսկ:
«Դեսպանին Մինսկից հետ չէին կանչել: Նա Կիև էր մեկնել կոնսուլտացիաների համար: Ներկայումս նա վերադարձել է: Այսօր մենք Բելառուսի արտաքին գործերի նախարարություն նոտա կուղարկենք այն մասին, որ դեսպանը ձեռնամուխ է եղել աշխատանքին»,-ապրիլի 11-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Մինսկում Ուկրաինայի դեսպանությունում:
Դեսպանի վերադարձը համընկել է Ուկրաինայի տուրիստական ներուժի շնորհանդեսի հետ, որն անցկացվում է դեսպանատանը:
Ավելի վաղ, Ուկրաինայի դեսպանության վկայակոչմամբ` հաղորդվել է, որ մի քանի շաբաթ առաջ դեսպանը կոնսուլտացիաների համար մեկնել է Կիև:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու