«Արևելյան գործընկերությունն» օգտագործվում էր որպես ՌԴ-ին հակազդելու գործիք. Լավրով
Աշխարհ
Արևելյան գործընկերության ծրագիրը որպես զրոյական արդյունքով խաղ էր մտածված հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներին հակազդելու համար: Այդ մասին ապրիլի 11-ին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Եվրամիության Արևելյան գործընկերություն ծրագիրը հենց սկզբից, հակառակ մեր նախազգուշացումներին, զարգանում էր գաղտնաբար և պարզ դարձավ, որ այն մտածված էր զրոյական արդյունքով խաղերի տրամաբանությամբ, որպես Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին հակազելու գործիք»,-ասել է Լավրովը` ելույթ ունենալով Ռուսաստանի միջազգային կողմնորոշում ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)