Ռուսաստանը Յանուկովիչին չի հանձնի Ուկրաինային
Աշխարհ
Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինային հանձնելու համար:
«Մենք նրան հանձնելու համար հիմքեր չենք տեսնում»,- ասել է գլխավոր դատախազը՝ ապրիլի 11-ին Սիմֆերոպոլում պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին:
Չայկան նշել է, որ ռուսական կողմը նախկինի պես Յանուկովիչին համարում է օրինական նախագահ: «Վիկտոր Յանուկովիչը լիարժեք օրինական նախագահ է: Իսկ ահա այն իշխանությունը, որն այսօր Կիևում է, եկել է զինված հեղաշրջման հետևանքով: Ես դա ասում եմ` որպես իրավաբան»,- հավելելել է Ռուսաստանի գլխավոր դատախազը:
«Ըստ մեր տվյալների՝ նա ոչ մի հանցագործություն չի կատարել, ուստիև ոչ մի հիմք չկա նրան արտահանձնելու համար»,- ասել է Չայկան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու