Ղրիմի Հանրապետության Սահմանադրությունն ապրիլի 12-ին ուժի մեջ մտավ
Աշխարհ
Ղրիմի Հանրապետության Սահմանադրությունը, որն ապրիլի 11-ին միաձայն ընդունվել է պետական խորհրդի նիստում, ապրիլի 12-ին ուժի մեջ մտավ:
«Սահմանադրությունը հրապարակվել է «Ղրիմի լուրեր» պարբերականում և այն այսօրվանից ուժի մեջ է մտել»,-ասվում է Ղրիմի պետական խորհրդի պաշտոնական կայքում:
Ըստ Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովի՝ Սահմանադրության շնորհիվ Ղրիմն Ուկրաինայի անօրինական մարզից կվերափոխվի ՌԴ-ի իրավահավասար սուբյեկտի:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ղրիմի Պետական խորհրդի պատգամավորներն ընդունել են Հանրապետության Սահմանադրությունը: Փաստաթուղթն ընդունվել է միաձայն, որի կողմ քվեարկել է 88 պատգամավոր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու