Անկարայում ՌԴ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Աշխարհ
Ուկրաինայի և Ղրիմի իրադարձությունների արդյունքում թուրք-ռուսական լարված հարաբերությունների քողի ներքո Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, դեպսանին արտաքին գերատեսչություն կանչելու պատճառը եղել է վերջերս ռուսական կողմի արած հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան խախտում է 1936 թվականին կնքված Մոնտրյոյի համաձայնագիրը` երկարաձգելով ամերիկյան նավերի` Սև ծովում գտնվելու ժամկետները:
Թուրքիայի ԱԳՆ-ում Ռուսաստանի դեսպանին պարզաբանել են ամերկյան նավերի` սևծովյան նեղուցներում մնալու պատճառն ու ժամկետները: Նրանք միաժամանակ տեղեկացրել են, որ պաշտոնական Կրեմլի կողմից այս խնդիրը մշտապես օրակարգում պահելն իրենց անհանգստացնում է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու