Թուրքիան Facebook-ն ամենաշատը գրաքննող երկրորդ երկիրն է
Աշխարհ
Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը համարվող Facebook-ն առաջին անգամ հրապարակել է զեկույց իր էջերում ջնջված հրապարակումների վերաբերյալ: Ըստ այս զեկույցի` Թուրքիայի պահանջով Facebook-ից ջնջվել է 2014 հրապարակում: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, այս ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը սոցցանցը գրաքննող պետությունների շարքում:
Զեկույցում նշվում է, որ հրապարակումները հեռացնելու համար ներկայացված պահանջներում առկա էին հետևյալ հիմնավորումները. դրանք պարունակում են վիրավորանք Աթաթուրքի հասցեին կամ սևացնում են թուրքական պետությանը:
Ամենաշատը գրաքննող պետությունը, ըստ հրապարակած զեկույցի, Հնդկաստանն է, որի պահանջով հեռացվել է 4765 գրառում: Գերմանիայի պահանջով հեռացվել է 84, Ավստրիայի պահանջով` 78, Ֆրանսիայի պահանջով` 80, Իսրայելի պահանջով` 133, Պակիստանի պահանջով` 168 գրառում: Միացյալ Արաբական Էմիրությունները ջնջել է 12, Իտալիան` 5, Ռուսաստանը` 4, իսկ Բանգլադեշը` 3 գրառում: Զեկույցում նշվում է, որ Հայաստանից ընդամենը մեկ դիմում է եղել, սակայն որևէ հրապարակում չի հեռացվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու