Աշխարհի լավագույն 50 քաղաքները՝ ապրելու համար
Աշխարհ
Կանադական Տորոնտո, Վանկուվեր և Կալգարի քաղաքները գլխավորել են աշխարհի՝ ապրելու համար լավագույն քաղաքաների ցուցակը: Ցանկը կազմվել է միջազգային Grosvenor ընկերության կողմից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով կանադական ԶԼՄ-ները:
Հեղինակների կողմից քաղաքների ընտրության չափանիշներ են դարձել կլիման, շրջակա միջավայրի վիճակը, քաղաքային իշխանությունների կողմից ընդունվող որոշումները, քաղաքի նախագիծը, բնակչության աճը, բնական ռեսուրսների առկայությունը և այլն:
«Կանադական քաղաքները հենց այս չափանիշներով առաջատար են: Փոքր-ինչ խնդիրներ են եղել Վանկուվերի հետ կապված, որտեղ կլիման խիստ է, միայն թե դա չի խանգարում քաղաքին իրագործել «Ամենականաչ քաղաք-2020» ծրագիրը, որը կոչված է այն՝ որպես այդպիսին, դարձնելու արդեն առաջիկա տարիներին»,-նշել են Grosvenor ընկերությունից:
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Չիկագոն, Պիտսբուրգը, Ստոկհոլմը, Բոստոնը, Ցյուրիխը, Վաշինգտոնը և Ատլանտան: ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիս Նյու-Յուրքը զբաղեցրել է ցուցակի 14-րդ հորիզոնականը, Լոնդոնը՝ 18-րդը, Լոս-Անջելեսը՝ 21-ը, Փարիզը 23-րդ տեղում է, Տոկիոն՝ 26-ում, Մադրիդը՝ 31-րդում, Միլանը զբաղեցրել է ցուցակի 33-րդ տեղը, Սեուլը՝ 35-րդը:
Ցուցակում հայտնվել է նաև Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան՝ զբաղեցնելով 37-րդ հորիզոնականը, որին հաջորդեն են Բուենոս-Այրեսն ու Տյանցզինը: 50 քաղաքից բաղկացած ցուցակում հայտնվել են նաև Մումբայը, Մանիլան, Կահիրեն, Ջակարտան և Դաքքան:
Լրատվական գործակալությունը հավելում է նաև, որ արժե նկատել, որ ապրելու համար լավագույն քաղաքների ցանկում է նաև Դեթրոյթը (15-րդ տեղ), որը սնանկ է ճանաչվել, իսկ բնակչությունը նկատելիորեն կրճատվում է՝ տնտեսական ծանր վիճակի և հանցագործությունների թվի պատճառով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու