Ուկրաինան պետք է «յոթ անգամ չափի, մեկ անգամ կտրի. ՌԴ ԱԳՆ տեղակալ
Աշխարհ
ՌԴ արտգործնախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ուկրաինան պետք է «յոթ անգամ չափի, մեկ անգամ կտրի»: Ծանր իրավիճակում Ուկրաինայի՝ ԱՊՀ-ի կազմից դուրս գալը կարող է բացասաբար ազդել երկրի կենսաթոշակների ապահովման, բժշկական ծառայությունների, միգրացիայի վրա. սրանք շատ առումներով կախված են համագործակցության շրջանակներում կնքված պայմանագրերից:
Փոխարտգործնախարարի խոսքով՝ Ուկրաինան հանդիսանում է ԱՊՀ-ի ամենաակտիվ երկրներից մեկը: Հենց Ուկրաինայի նախաձեռնությամբ է համագործակցության շրջանակներում ստորագրվել ու վավերացվել ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը: Ինչպես Վրաստանը, Ուկրաինան ևս կարող է մնալ որոշ համաձայնագրերի մասնակից:
Նեբենզյան հավելել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի վրա ճնշում չի գործադրելու այս ընտրության հարցում: Այս մասին գրում է "Интерфакс"-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու