Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը 

ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի մասնակիցները համաձայնության չեն հասել Ուկրաինայի իրադրության շուրջ

Աշխարհ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մասնակիցները ապրիլի լույս 14-ի գիշերը որևիցե փոխընդունելի որոշման չեն հասել Ուկրաինայի իրադրության շուրջ: Նիստը հրավիրվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ: Քննարկման արդյունքում որևիցե փաստաթուղթ չի ընդունվել:

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նիստում հայտարարել է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կանխելու հնարավորությունը կախված է Արևմուտքից: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարավ-արևելքում «ստեղծվել է շատ վտանգավոր իրադրություն, որի հետագա էսկալացումը պետք է անհապաղ կանխվի»: «Մայդանականների արևմտյան հովանավորները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, պարտավոր են սանձահարել հսկողությունից դուրս եկած հովանավորյալներին, ստիպեն նրանց սահմանազատվելու նեոնացիստներից և մյուս ծայրահեղականներից, դադարեցնել զինված ուժերի կիրառումը ուկրաինական ժողովրդի դեմ և անհապաղ իսկական ազգային երկխոսություն սկսել բոլոր տարածաշրջանների իրավահավասար մասնակցությամբ՝ շուտափույթ արմատական սահմանադրական բարեփոխում իրականացնելու նպատակով»,- ասել է Չուրկինը:

Նա կոչ է արել դադարել Ուկրաինայի հարավ-արևելքի իրադարձություններում «Մոսկվայի ձեռքը» փնտրելուց: Եթե Ուկրաինայի իրադրությունն ընթանա վատագույն սցենարով, դրա պատասխանատվությունը «99 տոկոսով» ընկած կլինի արևմտյան երկրների խղճի վրա, հայտարարել է դիվանագետը:

ՌԴ-ի ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ ապրիլի 17-ին Ժնևում հանդիպում անցկացնելու հնարավորությունը հարցականի տակ կդրվի, եթե Կիևի իշխանությունները մարտական գործողություններ սկսեն երկրի հարավ-արևելքում: «Կուզենայինք հուսալ, որ ոչ դյուրին բանավեճի արդյունքում, որը կայացավ Անվտանգության խորհրդում, մեր արևմտյան գործընկերները կմտածեն այն բանի մասին, թե որքան մեծ է իրենց պատասխանատվությունը տեղի ունեցող իրադարձությունների համար»,- ասել է Վիտալի Չուրկինը:

Մինչդեռ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունները ղեկավարվել են Ռուսասատանի կողմից: Ընդսմին, նրա վարկածով, «ռուսական ԶԼՄ-ները հերյուրանքներ են տարածում» Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ: Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններում բողոքները «ռազմական գործողության» բնույթ են կրում, ասել է Փաուերը:

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում, «ցույցեր չեն»: Փաուերի խոսքով՝ «դրանց մասնակցում են պրոֆեսիոնալ ուժեր, դա ռազմական գործողություն է»: «Իրադրությունը ԱՄՆ-ն չի սրել: Դա արել է Ռուսաստանը»,- հավելել է նա:

Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հայտարարել է արբանյակային նկարահանումների մասին, որոնք վկայում են Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի շուրջ 40 հազար զինվորականների առկայության մասին: «Մոսկվան պետք է դատապարտի Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»,- նրա խոսքը մեջբերել է Russia Today-ը:

Չինաստանի ներկայացուցիչը հայտարարել է, թե Պեկինը հուսով է, որ կողմերը կխուսափեն իրադրության վատացումից: «Հարկավոր է խնդիրը քննել հավասարակշռված: Հարկավոր է հարցը կարգավորել իրավակարգի շրջանակներում: Չինաստանը կաջակցի կողմերին հակամարտության լուծմանն ուղղված կառուցողական ջանքերն իրականացնելու հարցում»,- նշել է նա:

Իր հերթին Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Սերգեևը հայտարարել է, որ հանրապետության կառավարությունը «ամեն ինչ կանի առճակատումից խուսափելու համար»: Նա նշել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են ընդլայնել տեղական իշխանությունների լիազորությունները, ինչը պահանջում են բողոքի ակցիաների մասնակիցները: Սերգեևն ասել է, որ Ուկրաինան երկրի տարածքում Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործողությունների ապացույցներ ունի:

Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը «որոշում է ընդունել լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն սկսել հանրապետության զինված ուժերի ներգրավմամբ»: Այդ մասին ասված է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հայտարարության մեջ, որը զետեղված է Գերագույն ռադայի պաշտոնական կայքում:

Ապրիլի 13-ին Ուկրաինայի ԱԳ նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի իրադարձություններին մասնակցելու մեջ: Գերատեսչությունում հայտարարել են, որ «դրա վկայություններն ու ապացույցները միջազգային հանրակցությանը կներկայացվեն ապրիլի 17-ին Ժնևում կայանալիք հանդիպմանը»:

Մինչ այդ Ուկրաինայի նախագահի պաշտոնից հեռացված Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում կայացած արտակարգ մամուլի ասուլիսում կոչ է արել շտապ հանրաքվե անցկացնել երկրի ճակատագրի շուրջ: Նրա խոսքով՝ Ուկրաինան «մեկ ոտքով մտել է քաղաքացիական պատերազմի մեջ», ընդ որում հակամարտության բորբոքմանը մեղսակից է ԱՄՆ-ը:

Յանուկովիչն ընդգծել է, որ Ուկրաինան ընթանում է դեպի սնանկացում, իսկ երկրի ժողովուրդը երբեք չի ընդունի ազգայնամոլների թելադրանքը:

Նա երկրի նոր իշխանություններին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ և կոչ է արել զինվորականներին չկատարել «հանցավոր հրամանները», չկրակել ուկրաինական ժողովրդի վրա: «Դա մարդիկ երբեք ձեզ չեն ների»,- հավելել է նա՝ հորդորելով ուկրաինացիներին «պահպանել Ուկրաինայի միասնությունը. պաշտպանել իրենց երկիրը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են
Ամենադիտված