Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ Հուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար Ղազարյան Մ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱ ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան Մոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ Զելենսկի Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. Փաշինյան Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ 

Սահմանադրական փոփոխությունները չպետք է դրվագային բնույթ կրեն. Վարդան Այվազյան

Իրավունք

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ապրիլի 10-ին հրապարակեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը։ Հայեցակարգում ներկայացված են այն փոփոխությունների առաջարկներն ու հիմնավորումները, որոնք կդրվեն հանրային քննարկումների։ Նախագծով առաջարկված փոփոխությունների և սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանի հետ։

- Պարոն Այվազյան, արդեն իսկ հանրությանը ներկայացվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որն առաջարկում է մի շարք փոփոխություններ ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ Սահմանադրության մի շարք դրույթներում։ Ինչպե՞ս կբնութագրեիք բարեփոխումների այս նախագիծը և որո՞նք են դրա հատկանշական փոփոխությունները։

- Ցանկացած սահմանադրական փոփոխություն նախ և առաջ պետք է ուղղված լինի հասարակության մեջ հավասարակշռություն ու ներդաշնակություն ապահովելուն։ Որպեսզի բարեփոխումներն էական լինեն, դրանք պետք է դրվագային բնույթ չկրեն, այլ լինեն համակարգային։ Այս տեսանկյունից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած հայեցակարգի նախագիծը համակարգային բնույթ կրելու կամ չկրելու մասին խոսելը դեռ վաղ է։ Որպեսզի հայեցակարգը լինի ամբողջական, նախ և առաջ պետք է տա այն հարցի պատասխանը, թե որն է մեր հասարակության և պետականության մոդելը՝ հաշվի առնելով մեր ֆենոտիպն ու գենոտիպը։ Սահմանադրությունը պետք է հստակորեն սահմանի՝ ով է հայ մարդը։ Եվ միայն հաշվի առնելով հասարակության ու պետականության այդ մոդելը՝ պետք է որոշվի պետական կառավարման ձևը։ Առանց հասարակության և պետականության մոդելի սահմանումը տալու հնարավոր չէ պետական կառավարման ձևը որոշել։ Այդ դեպքում այն կունենա զուտ տեխնիկական բնույթ։

- Այսինքն' նախագծի մեջ բերված հիմնավորումներում չկա՞ այդ հարցի պատասխանը։

- Հանձնաժողովի շատ անդամներ իրենց հիմնավորումներում հիմնականում բերում են այս կամ այն երկրի օրինակը կամ փորձը։ Դա չի կարելի հիմք համարել, որովհետև մենք հայկական պետականություն ենք և ունենք մեր առանձնահատկությունները։ Սահմանադրությունը ոչ թե պետք է ներկայացնի այլ երկրների փորձը, այլ պետք է համապաստախան լինի մեր ազգային բույթին։ Օրինակ, դիտարկենք միասեռականների ամուսնության իրավունքը։ Դա եվրոպացիները հիմնավորում են որպես ժողովրդավարության ձեռքբերում և մարդու ազատություն։ Սակայն եթե մենք դիտարկում ենք բնական իրավունքի տեսանկյունից, ապա միասեռականների ամուսնությունը կարող է համարվել հասարակության մեծամասնությանն ուղղված հարկադրանք՝ հանդուրժելու նման իրավունքը։ Դա չի նշանակում, որ պետք է ոչնչացնել համասեռամոլներին, այստեղ խոսքը ընտանիք կազմելու իրավունքի մասին է։ Ընտանիքը համամարդկային արժեք է, իսկ սահմանադրությունը խարսխվում է համամարդկային արժեքների վրա։

- Կարելի՞ է, արդյոք, Ձեր խոսքից ենթադրել, որ Սահմանադրությունը պետք է կրի ազգային բնույթ։ Ինչպե՞ս եք պատկերացնում ազգայինի ներկայացումը Սահմանադրության մեջ։

- Սահմանադրության մեջ ազգային մոդելի ներառման համար անհրաժեշտ է խոր գիտական և իրավական մոտեցում։ Նախ մենք պետք է հասկանանք սահմանադրության ֆենոմենը։ Այն ունի պետության և մարդու հարաբերությունները կարգավորող գործառույթ։ Սակայն Սահմանադրությունը նախ և առաջ նրա համար է, որ ապահովի օբյեկտիվ բնական օրինաչափությունները։ Օրինակ, հասարակությանը բնորոշ է դժգոհելու կատեգորիան։ Սակայն սահմանադրության մեջ չենք տեսնում դժգոհության իրավունքի ամրագրումը։ Եվ եթե հասարակության մեջ նկատվում է դժգոհություն, այն որակվում է որպես հասարակական կարգի խախտում, զանգվածային անկարգություն և այլն։ Սակայն չէ՞ որ այդ դժգոհությունը կարող է օբյեկտիվ հիմքեր ունենալ։ Մինչդեռ դրա իրավական ամրագրման շնորհիվ հնարավոր կլիներ զանազանել օբյեկտիվ դժգոհությունը սուբյեկտիվից և տալ համարժեք իրավական գնահատական: Քանի որ սահմանադրաիրավական համակարգը այն չի կարգավորում, դժգոհության կատեգորիան դրսևորվում է որպես հակասահմանադրական երևույթ։ Մինչդեռ Սահմանադրությունից պետք է դուրս չմնա հասարակական կյանքի որևէ վարքագծային դրսևորում։ Իսկ դրա իրագործումը պահանջում է խորը գիտական ունակություն։

- Ձեր ներկայացրած մոդելով՝ Սահմանադրության մեջ պետք է ընդլայնվի մարդու դերը, այդպե՞ս է։

-Այո՛։ Մարդու դերը միանշանակ պետք է ուժեղացվի։ Սահամանդրության նախագծի ներկայացումից հետո ասվեց, որ այն պետք է հանրային քննարկումների փուլ անցնի։ Կարծում եմ, այդ ժամանակը պետք է ծախսվի մարդկանց սահմանադրության, հասարակության, իրավունքի և պետության մասին նվազագույն գիտելիքներ տալու համար: Նրանք պետք է հասկանան սահմանադրության օբյեկտներն ու սուբյեկտները, դրանց կարևորությունը։ Միայն այդ դեպքում հանրային քննարկումները չեն վերածվի վերլուծական քաոսի, անտեղի շահարկումների և խառնաշփոթի։ Մյուս կողմից, Սահմանադրությունը չպետք է գրվի կամ քննարկվի՝ հաշվի առնելով միայն սուբյեկտիվ կարծիքները։ Այն պետք է հիմնվի միայն օբյեկտիվ ճշմարտության վրա։ Եթե Սահմանադրությունը հիմնվեց կարծիքների վրա, որոնք որպես կանոն ունեն սուբյեկտիվ բնույթ, ապա չի կարողանա լուծումներ տալ հասարակությանը հուզող բոլոր հարցերին։ Սահմանադրությունը չի կարող լինել քաղաքական ուժերի համար փոխզիջման առարկա, այդ դեպքում այն ձեռք է բերում քաղաքացիաիրավական համաձայնության արդյունքում ստեղծված փաստաթղթի կարգավիճակ, որը վիճարկելի կդառնա այն ժամանակ, եթե հակասի կողմերից մեկի շահերին։ Եթե այդ իրողությունը թույլ տանք, դա մեր պետությունը կտանի քարե դար։

- Հանրային քննարկումների փուլում ինչպիսի՞ն պետք է լինի հասարակության դերը։ Ինչպե՞ս այն պետք է ինտեգրվի այդ քննարկումներին։

- Հանրային քննարկումների համար հանրությանը պետք է առավելագույնս պատրաստել։ Դրան նախ պետք է պատրաստ լինեն լրատվամիջոցները, որովհետև առաջնահերթ նրանք են հանրությանը իրազեկում։ Քանի որ մեզ մոտ Սահամանդրության ընդունման և փոփոխություններ կատարելու կարգը ենթադրում է հանրաքվեի անցկացում, հանրությունը դատապարտված է գոնե նվազագույն կերպով տիրապետելու այդ փոփոխություններին։ Սակայն տեղեկացվածությունը պետք է չլինի կենցաղային դատողությունների մակարդակով, այլ պետք է ունենա բովանդակային բնույթ։ Իսկ իշխանությունների խնդիրը պետք է լինի այն, որ հանրությանը հանրամատչելի կերպով ներկայացնեն այդ փոփոխությունները։

- Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով նախատեսվում է պետության կառավարման համակարգի փոփոխություն։ Ներկա պահին որքանո՞վ է արդարացված նման փոփոխության անհրաժեշտությունը։

- ՀՀ նախագահը, հայտնելով իր դիրքորոշումը այդ մասին, ասել էր, որ կողմ է գործող համակարգին։ Ես կիսում եմ այդ տեսակետը։ Կառավարման համակարգը փոխելու համար նախ և առաջ գործող կառավարման համակարգը պետք է ենթարկվի իրավական աուդիտի, և վեր հանվեն այն բոլոր թերությունները, որոնք խանգարում են այս համակարգի զարգացմանը։ Որքանո՞վ է հիմնավորված այն, որ կառավարման համակարգի փոփոխությունից հետո նույն խնդիրները չեն մնա։ Մենք պետք է իմանանք, թե այս համակարգում կոնկրետ ո՞ր տարրը չի արդարացնում իրեն և ենթակա է փոփոխության, և դա նույնպես պետք է չկրի սյուբեկտիվ կարծիքի բնույթ։

- Եթե ամեն դեպքում Սահմանադրական փոփոխությունների փաթեթը չարժանանա հասարակության հավանությանը, 2005 թվականի Սահմանադրությունը որքանո՞վ է կիրառելի։

- Միայն Սահմանադրության մեջ այս կամ այն դրույթը փոխելով' չի կարելի ակնկալել սահմանադրական փոփոխություն։ Որպեսզի Սահմանադրությունը աշխատի, հանրության համար անհրաժեշտ է ձևավորել սահմանադրականության տարածք։ Դա նշանակում է, որ պետք է լինի համապատասխան միջավայր, որտեղ կյանքի կկոչվեն Սահմանադրության դրույթները։ Դա նախ և առաջ քաղաքացիական հասարակության ձևավորումն է։ Մեզ մոտ իշխանությունը դա թողել է ինքնաձևավորման։ Քաղաքացիական հասարակությունը պետության և քաղաքականության վերաբերյալ նվազագույն գիտելիքներ ունեցող հասարակություն պետք է լինի։ Եթե չձևավորվի այդպիսի հասարակություն, Սահմանադրության ոչ մի փոփոխություն իմաստ չի ունենա։ Եթե, օրինակ, քաղաքացին չգիտի' ինչ է սահմանադրության մեջ ամրագրված արժանապատվությունը, ընտանիքը, պետությունը, ապա ինչպե՞ս պետք է կիրառվի Սահամանդրությունը։

Հարցազրույցը՝ Գոհար Ավետիսյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը
Ամենադիտված