Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը գերակատարում է Ռուսաստանի առջև ստանձնած պարտավորությունները
Քաղաքական
Բելառուսը կատարում և նույնիսկ գերակատարում է Ռուսաստանի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
«Պետք է հրապարակայնորեն հավաստիացնեմ, որ այն ամենը, ինչ մենք նախատեսել ենք, իրականացվում է և կիրականացվի։ Մենք կատարում ենք մեր պարտավորությունները և նույնիսկ գերակատարում ենք», — ընդգծել է Լուկաշենկոն։
Օգոստոսի 27-ին Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ Օգոստոսի 29-ին նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը