Տոկաևը նշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր թերությունը
Քաղաքական
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այլևս չի կատարում համաշխարհային և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման իր առաքելությունը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ երկրի նոր միապալատ խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տոկաևի խոսքով՝ պետությունների միջև փոխադարձ վստահության նվազումը բացասաբար է անդրադարձել ՄԱԿ-ի և դրա կառույցների գործունեության վրա։ Նա ընդգծել է, որ Անվտանգության խորհուրդը ներկայում չի կարողանում լիարժեք իրականացնել խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման իր հիմնական գործառույթը։
Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին նույնպես հայտարարել էր, որ ՄԱԿ-ը որոշ ժամանակ է՝ չի արդարացնում սպասումները և ամբողջությամբ չի կատարում իր առջև դրված առաքելությունը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ