ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահը կայցելի Թուրքիա
Աշխարհ
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները ապրիլի 15-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է թուրքական CNN Turk-ը, այցը կկայանա Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի հրավերով:
Նշվում է, որ ապրիլի 24-ին ընդառաջ տեղի ունեցող այցի օրակարգային թեմաներից է լինելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ Օբամայի ելույթը: Անկարայում Բեյները նախ կհանդիպի մեջլիսի նախագահին, ապա նաև Նախագահ Աբդուլլահ Գյուլին: Քննարկվելիք հարցերի շարքում կլինեն նաև երկիրը ցնցած կաշառակերության հարցը, ինչպես նաև դրան հաջորդած զարգացումները: Նշվում է, որ կողմերը կխոսեն նաև սիրիական զարգացումների շուրջ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)