Արթուր Չիլինգարովի՝ ավտովթարի ենթարկված դուստրն իրեն լավ է զգում
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ և գիտնական-բևեռախույզ Արթուր Չիլինգարովի դուստրը՝ Քսենիա Չիլինգարովան, ով ապրիլի 13-ի երեկոյան ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել, իրեն նորմալ է զգում: Այդ մասին Քսենիան ինքը ապրիլի 14-ին հայտնել է ՌԻԱ Նովոստիին:
Նախօրյակին Մեժդունարոդնոյե խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Ք. Չիլինգարովան հոսպիտալացվել է: 22:05-ին Մեժդունարոդնոյե խճուղու 3-րդ կիլոմետրում «Մերսեդես» ավտոմեքենան բախվել է ավտոբուսի: Բախումից հետո «Մերսեդեսը» մխրճվել է ևս երկու մարդատար ավտոմոբիլների մեջ:
«Ամեն ինչ կարգին է, քնում եմ»,-ասել է Չիլինգարովան:
Բոտկինի հիվանդանոցում, ուր, իրավապահ մարմինների տվյալներով, աղջկան տեղափոխել են ավտովթարից հետո, գործակալությանը հայտարարել են, որ Քսենյան հիվանդների ցուցակում նշված չէ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու