Մալայզիական կորած Boeing-ը փնտրում են ստորջրյա ռոբոտի միջոցով
Աշխարհ
Հնդկական օվկիանոսում շարունակվող մալայզիական Boeing 777-200-ի որոնման միջազգային գործողության մասնակիցները ձեռնամուխ են եղել Bluefin 21 ինքնավար ստորջրյա ապարատի օգտագործմանը: Այս մասին հայտնել է որոնման համակարգող կենտրոնի ղեկավար, Ավստրալիայի զինված ուժերի նախկին հրամանատար Անգուս Հյուսթոնը:
Bluefin 21-ը՝ տորպեդի նմանվող ստորջրյա ռոբոտը, որն ունի շուրջ 5 մետր երկարություն և 750 կիլոգրամ քաշ, հանդերձված է հզոր ջրատեղորոշիչով: Ապարատը կարող է սուզվել մինչև 4,5 կիլոմետր խորության վրա և աշխատել 25 ժամ:
Անցած երկու շաբաթվա ընթացքում փրկարարներին հաջողվել է չորս անգամ գրանցել այն ազդանշանները, որոնք կարող էին արձակված լինել կորած ավիահանրանավի «սև արկղից»: Սակայն վերջին անգամ դա տեղի է ունեցել վեց օր առաջ: Փորձագետները կարծում են, որ «սև արկղի» մարտկոցի պաշարն սպառվել է:
Հյուսթոնը նաև հայտնել է, որ Ավստրալիայի ռազմածովային ուժերի «Օվկիանոսային վահան» նավը, որը գտնվում է որոնողական գոտում, օվկիանոսի մակերևույթին գրանցել է նավթի ոչ մեծ բիծ: Շուտով կկատարվի վերցված նմուշների վերլուծություն,
Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 ավիահանրանավը, որը կատարում էր MH370 չվերթը Քուալա Լումպուրից Պեկին՝ 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով, ներառյալ 154 ուղևոր Չինաստանից, ռադարների էկրաններից կորել է մարիտի լույս 8-ի գիշերը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու