Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը 

Ոչ մարտական պայմաններում ադրբեջանական բանակը օրական երկու-երեք զինվոր է կորցնում

Աշխարհ

Ադրբեջանական բանակի նմանն իսկապես էլ աշխարհում հնարավոր չէ գտնել: 3 մլրդ դոլարի հասնող բյուջեով, մշտապես ամենանոր զենքերով և ռազմական տեխնիկայով զինվող այդ ո՞ր բանակն է, որ առանց պատերազմելու, օրական երկու-երեք զինվոր է կորցնում: Նման հարցադրում է անում virtualaz.org լրատվական կայքը` անդրադառնալով վերջին 7 օրերի ընթացքում ադրբեջանական բանակում զինվոր ների` միմյանց գնդակահարելու, ինքնասպանությունների և ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով մահվան դեպքերին:

«Այս տարվա ընթացքում նման դեպքերի թիվը գերազանցում է 40-ը: Եթե դրանց հավելենք իրենց ամրակցված ավտոմատ զենքով միմյանց սպանելու կամ էլ կախվելու ու մկնդեղ խմելով ինքնասպան լինելու դեպքերը, մինչև տարեվերջ ադրբեջանական բանակը ոչ մարտական պայմաններում մահերի թվով ռեկորդ կգրանցի: Եթե նախկին պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի պաշտոնավարման 20 տարվա ընթացքում պաշտպանության նախարարությունն ընդհանրապես չէր խոսում զինվորների` միմյանց գնդակահարելու և ինքնասպանություն գործելու մասին, կամ էլ խուսափում էր դրանք բանաստեղծական ոգով ծիծաղելիորեն ներկայացնել որպես «անվտանգության կանոնների խախտվելու» պատճառ, ապա այժմ պաշտպանության նախարարությունը նման դեպքերի հետ կապված հանդես է գալիս ստանդարտ հայտարարությամբ. «Անվտանգության կանոնները խախտվելու պատճառով զինվոր Ա.-ն գնդակահարել է զինվոր Բ.-ին: Դեպքը տեղի է ունեցել թիվ N զորամասում»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության նոր մամուլի ծառայության ստեղծագործական միտքը նույնիսկ այնքան է առաջ գնացել, որ անցյալ շաբաթվա ընթացքում մի զինվորի կողմից ծառայակցին դանակով սպանելու դեպքը նույնպես ներկայացրել էր «անզգուշության արդյունք», -գրում է կայքը:

Ադրբեջանական կայքը ուշադրության է հրավիրում այն փաստի վրա, որ իրենց բանակում հիմնականում ծառայում են չունևոր ծնողների երեխաները: «Չէ՞ որ «անզգուշության կամ էլ անվտանգության կանոնների խախտվելու» պատճառով մահացողները ոչ թե փողոցներում հարյուր հազարավոր դոլար արժողությամբ ավտոմեքենաներով ժամում 240 կմ արագությամբ ընթացող, ռեստորաններում և թանկարժեք հաստատություններում մշտապես քարշ եկող օլիգարխների զավակներն են, այլ աղքատ բնակչության երեխաները: Թեև ադրբեջանական բանակում ոչ մարտական կորուստների պատճառների մասին շատ է խ ոսվել և գրվել, բայց այնպես է ստացվում, որ չնայած պաշտպանության նախարարության ղեկավար կազմում կատարված փոփոխությանը, այդ դեպքերն այդպես էլ շարունակվում են: Դա այդպես էլ շարունակվելու է, քանի որ ե՛ւ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, ի դեմս իր գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովի, և՛ կառավարարությունն այդ կորուստները նորմալ երևույթ են համարում», -նշում է կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի փոփոխությունից հետո բանակում շարունակվող ինքնասպանության դեպքերի հետ կապված` իշխող կուսակցության պաշտոնյան հայտարարել էր. «Ինչպես առօրյա քաղաքացիական կյանքում, բանակում ևս ինքնասպանության դեպքեր են լինում: Դա նորմալ է»: Նրա կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերում ինքնասպանությունների պատճառը բջջային հեռախոսներ են: «Ինքնասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է զինծառայողների` այդ թվում սպաների շրջանում արգելել բջջային հեռախոսներից օգտվելը: Զինվորը զանգահարում է ծնողներին, երբեմն տնից վատ լուր ստանում, ընկալում դա չափազանց զգայուն, ինչը դառնում է սթրեսի և դեպրեսիայի պատճառ, իսկ դա հանգեցնում է ինքնասպանությունների կամ էլ ծառայակիցներին վնաս հասցնելուն», -ասել էր պատգամավորը: Կուսակցական գործչի խոսքով, ադրբեջանական բանակում «դեդովշչինա» ևս չկա, սակայն, «բանակում, ինչպես ամեն տեղ, ուժեղը փորձում է իրեն ենթարկեցնել թույլին»:

Նշենք, որ վերջին 7 օրվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն խոստովանել է 9 զինծառայողների մահը:

2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 26 զինծառայող, որոնցից 19-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում: Նրանցից 9-ը ինքնասպանություն են գործել, 2-ը մահացել են հիվանդությունից, 3-ը` ճանապարհատրանսպորտային պատահարից, 5-ը` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում: 32 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են
Ամենադիտված