Թուրքիայում հարսանյաց հանդեսում փոխհրաձգության հետևանքով 23 մարդ է վիրավորվել
Աշխարհ
Թուրքիայի Օսմանիե քաղաքում հարսանյաց հանդեսի ժամանակ երկու ընտանիքների միջև վիճաբանության պատճառով ծագած փոխհրաձգության հետևանքով 23 մարդ վիրավորվել են, որոնցից երեքը' ոստիկաններ:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը: Արյունալի հաշվեհարդարի վերածված վեճի պատճառը երաժշտության պատվերն է եղել:
Փոխրաձգությունը սկսվելուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Ձերբակալվել են փոխհրաձգությանը մասնակցած 40 մարդ: Վիրավոր ոստիկաններից մեկի և հարսանքավորներից 6-ի վիճակը ծանր է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու