Սլավյանսկում բախումների հետևանքով հայ է զոհվել
Աշխարհ
Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքի հիվանդանոցներից մեկ են այսօր տեղափոխել երեք մարդու, որոնցից մեկը մահացու հրազենային վնասվածքների հետևանքով մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Այս մասին հայտնում է censor.net.ua-ն` հղում անելով լրագրող Արտյոմ Շևչենկոյի ֆեյսբուքյան գրառումը:
«Պարզաբանվել է Սլավյանսկում տեղի ունեցած հրաձգության մանրամասները: Ըստ Լենինի անվան հիվանդանոցի գլխավոր բժշկի՝ օրվա ընթացքում այդ հիվանդանոց է տեղափոխվել երեք վիրավոր քաղաքացի: Երկուսը ծանր վնասվածքներով գտնվում են քաղաքային հիվանդանոցում, իսկ երրորդ ցուցարարը, ով ազգությամբ հայ է, մահացել է»,-գրում է Շևչենկոն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)