Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարարը գրանցվել է որպես նախագահի թեկնածու
Աշխարհ
Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ գրանցվելու որպես նախագահական ընտրությունների թեկնածու: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է Սիսիի խորհրդական Մուհամադ Բահա Աբոր Շաքան:
Գրանցվելու համար անհրաժեշտ է ներակայացնել նվազագույնը 20 հազար կողմանցկիների անուններ: Սիսիի մոտ այդ թիվը գերազանցել է 300 հազարը:
Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին Կանանց ազգային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի կարող թույլ տալ որևէ մեկին վերահսկել եգիպտական ժողովրդի ճակատագիրը 2 մեծ հեղափոխություններից հետո: Նա կոչ է արել եգիպտացինեին դեմ կանգել սպառալիքներին, որին բախվում է իրենց հայրենիքը:
Նախագահի թեկնածուները կարող են գրանցվել մինչև ապրիլի 20-ը, որից հետո կսկսվի նախընտրական քարողզարշավը:
Եգիպտոսի նախագահական ընտրությունները տեղի կունեան մայիսի 26-27-ը: Անհրաժետության դեպքում երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 16-17-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու