Ուկրաինայում դաժան ծեծի են ենթարկվել նախագահի երկու թեկնածու (տեսանյութ)
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի թեկնածու, ժողովրդական պատգամավոր Օլեգ Ցարևն արմատականների կողմից դաժան ծեծի է ենթարկվել և ծանր վիճակում է գտնվում: Հարձակման է ենթարկվել նաև նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինը: Անհայտ անձինք Դոբկինին ծեծել են, ներկել են «զելյոնկայով» և ալրապատել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«ICTV հեռուստաալիքով ուղիղ եթերի ավարտից հետո' Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարևը հարձակման է ենթարկվել զինված ագրեսիվ ամբոխի կողմից, որը շրջափակել էր հեռուստաալիքի շենքը»,-ասվում է հաղորդագրությունում:
Հաջորդ հարձակումը վերաբերում է Միխայիլ Դոբկինին: Անհայտ անձինք ջարդել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինի ավտոմեքենան և վնասվածքներ հասցրել նրա օգնականին: Այս մասին ասել է Դոբկինը «Ազատության խոսք» հեռուստածրագրի հեռախոսային միացման ժամանակ:
Նշենք նաև, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու, Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Ցարևը միջադեպից հետո հայտարարեց, որ մտադիր չէ հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցությունից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու