Տիմոշենկոն որոշել է «Դիմակայություն» ժողովրդական շարժում ստեղծել
Աշխարհ
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ ինքը ստեղծում է «Դիմակայություն» ժողովրդական շարժումը՝ օգնելու ուժայիններին երկրի իրավիճակը կայունացնելու գործում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Նա նշել է, որ ուկրաինական բանակը և ոստիկանությունը կարիք ունի ժողովրդի աջակցության:
«Ես որոշել եմ այս պահից սկսած ամեն ինչ անել, որ իմ «Դիմակայություն» ժողովրդական շարժումը տա իր գործունեության ցանկալի արդյունքը: Այդ շարժման կազմում պետք է ընդգրկվեն զինվորականներ, որոնք ռազմական գործողությունների մասնակցելու փորձ ունեն, նախկին հատուկջոկատայիններ, մարդիկ, ովքեր ծանոթ են ռազմական հայեցակարգի ռազմավավարությանը»,-ասել է Տիմոշենկոն:
«Մենք պետք է հստակ կանոնակարգենք և կազմակերպենք «Դիմակայություն» ժողովրդական շարժման գործունեությունները, և ես կարող եմ դա անել»,-ասել է քաղաքական գործիչը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու