Ակսյոնովը նշանակվել է Ղրիմի ղեկավար
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի Հանրապետության ղեկավարի պաշտոնին է նշանակել Սերգեյ Ակսյոնովին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ, Պուտինն առաջարկել էր Ակսյոնովին դառնալ Ղրիմի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, և նա համաձայնվել էր:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին, Ղրիմի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հանրապետության նոր Սահմանադրությունը, որը օրենքով հաստատում է, որ Ղրիմի հանրապետությունն իրավական և ժողովրդավարական հանրապետություն է ՌԴ-ի կազմում, իսկ ապրիլի 12-ին, Ղրիմի սահմանադրությունն ուժի մեջ է մտել, համաձայն որի պետությունը հանդիսանում է ՌԴ-ի տարածքի մի մասը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու