Մարաթոնի զոհված մասնակցի անունը գաղտնի Է մնացել
Աշխարհ
Լոնդոնի մարաթոնի կազմակերպիչները չեն ցանկացել հրապարակել բրիտանական մայրաքաղաքում օրերս ավարտված մարաթոնի զոհ դարձած 42-ամյա քաղաքացու անունը:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru կայքը, մարաթոնի մասնակիցը մահացել էր սրտի անբավարար աշխատանքի պատճառով: Նրան փորձել են փրկել, բայց ապարդյուն:
Միջոցառման կազմակերպիչները հրաժարվում են հրապարակել նրա անունը` բացատրելով, որ այն կարող է բարոյական վնաս հասցնել զոհվածի ընտանիքին:
Ինչպես հայտնի է, այս մրցաշարի հաղթող էր դարձել քենիացի Ուիլսոն Քիփսանգը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)