Լավրովը Պեկինում հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժի կիրառումն անընդունելի է
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում իրադրության հանգուցալուծման համար ուժի կիրառումն անընդունելի է, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Խնդրի լուծման բանալին պետք է դառնա սահմանադրական բարեփոխումը»,- ասել է նա՝ ամփոփելով Չինաստանի իր պաշտոնակից Վան Իի հետ ապրիլի 15-ին Պեկինում կայացած բանակցությունների արդյունքները:
Ռուսաստանը կտրականապես դատապարտում է և պահանջում է դադարեցնել այսպես կոչված անվտանգության ուժերի ուղարկումը Ուկրաինայի արևելք, ինչը հակասում է միջազգային նորմերին, ընդգծել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ԵԱՀԿ-ի առաքելությունից անկողմնակալ տեղեկատվություն է սպասելու Սլավյանսկի իրադարձությունների վերաբերյալ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)