Ադրբեջանի բյուջեն 70 տոկոսով կազմված է նավթից և գազից
Աշխարհ
2014 թ. առաջին եռամսյակի արդյունքներով` Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտների 69,78 տոկոսն ապահովել է նավթագազային հատվածը' այդ թվում նաև Նավթային հիմնադրամից տրանսֆերտները: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի կառավարության նիստում հայտարարել է հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովը:
Նրա խոսքով, 2014 թ. առաջին եռամսյակի համար պետբյուջեի ձևավորման մեջ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի մասնաբաժինը կազմել է 52,26 տոկոս: Առաջին եռամսյակում պետբյուջե (5 տոկոս) վճարումներ է կատարել նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերութունը (SOCAR): Պետբյուջեի ձևավորման մեջ մասնաբաժին ունեն նաև Ադրբեջանում գործող օտարերկրյա նավթագազային ընկերությունների վճարումները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու