Վրաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին աջակցել Ուկրաինայի կառավարությանը
Աշխարհ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և հույս է հայտնել, որ այդ երկրի իրադրությունը կկարգավորվի առանց նոր զոհերի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Մենք աջակցում ենք Ուկրաինային, մեզ մտահոգում են այնտեղ տեղի ունեցաղ իրադարձությունները: Ցանկալի է, որ լարվածությունը երկրում վերանա առանց մարդկային զոհերի, որպեսզի պահպանվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, որը պաշտպանում է ոչ միայն Վրաստանը, այլև ողջ քաղաքակիրթ մարդկությունը: Կոչ եմ անում բոլոր միջազգային կազմակերպություններին, արևմտյան գործընկերներին՝ կանգնել Ուկրաինայի կառավարության կողքին, որպեսզի կատարվի գլխավորը՝ արդյունավետորեն և օրինականորեն տեղի ունենան նախագահական ընտրությունները: Ներկա պայմաններու մ բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,-հայտարարել է Գեորգի Մարգվելաշվիլին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու