Ուկրաինայի խորհրդարանը մեծ դժվարությամբ Ղրիմը և Սևաստոպոլը ճանաչել է օկուպացված տարածքներ
Աշխարհ
Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է ժամանակավոր օկուպացված տարածքների մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ըստ օրենքի` Ղրիմը և Սևաստոպոլը համարվել են «ժամանակավորապես օկուպացված տարածքներ»: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 228 պատգամավոր:
Օրինագիծն օկուպացված տարածք այցելելու հատուկ կարգ է սահմանում, որի համաձայն ելք ու մուտքի կարգը սահմանում է կառավարությունը: Օրինագիծը սահմանում է ժամանակավոր օկուպացված տարածքների իրավական ռեժիմը: Նման տարածք է համարվում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Տուրչինովը հայտարարել էր հակաահաբեկչական գործողության մասին, որի նպատակն Ուկրաինայի քաղաքացիների պաշտպանությունն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու