Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները ողջունել են Կիևի գործողությունները
Աշխարհ
Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները պաշտպանել են Ուկրաինայի իրադրությունը լիցքաթափելու ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանին ուղղված կոչը և ողջունել են Ուկրաինայի իշխանությունների «հանգիստ և զգուշավոր» գործելակերպը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Մենք միանշանակ պաշտպանում ենք իրադրությունը լիցքաթափելու Ռուսաստանին ուղղված նրա կոչը»,-ասել է նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ կայացած նախարարների հանդիպումից հետո:
«Մեզ՝ պաշտպանության նախարարներիս համար, կարևոր էր հստակ ազդանշան տալ բալթյան պետություններին, Լեհաստանին և Ռումինիային, որ նրանց անհանգստությունը նաև մեր անհանգստությունն է, որ նրանք պետք է վստահ լինեն մեր համերաշխությանը»,-հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ստեղծվել է «շատ փխրուն իրադրություն, որում կարևոր է զգուշավորությունը»:
«Ուստի երախտագիտություն է հայտնվել Ուկրաինային նման բարդ իրավիճակում նրա շատ հանգիստ ու զգուշավոր գործելակերպի համար»,-հավելել է ԳՖՀ-ի պաշտպանության նախարարը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու