Ուկրաինայում հակամարտության սրացումը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի. Պուտին
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՌԴ-ի ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայում հակամարտության կտրուկ սրացումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:
Երկու երկրի առաջնորդները մեծ տեղ են հատկացրել ապրիլի 17-ին նշանակված քառակողմ ձևաչափով (Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ, Ուկրաինա) բանակցություններին:
«Նրանք հույս ունեն, որ Ժնևի հանդիպմանը կհաջողվի հստակ ազդանշան տալ, որը կնպաստի իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելուն»,- հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն ռադայի նիստին հայտարարել է երեքշաբթի առավոտյան Դոնեցկի շրջանի հյուսիսում ուժային գործողություն սկսելու մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու