Հարավային Կորեայի ափամերձ շրջանում մարդատար նավ է խորտակվել
Աշխարհ
«Սևոլ» մարդատար լաստանավը, որն ապրիլի 16-ի առավոտյան խորտակվել է Հարավային Կորեայի հարավարևմտյան ափի մոտ, գրեթե ամբողջովին սուզվել է ջրի տակ, տեղեկացնում են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Ըստ «Ռյոնհապ» գործակալության տվյալների՝ առայժմ հաջողվել է տարահանել լաստանավում 477 ուղևորներից 388-ին, ևս մեկը գտնվել է մահացած: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բոլոր փրկվածները տեղի դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ են: Զոհվածի մասին մանրամասներ լրատվամիջոցները չեն հայտնում:
«Սևոլ» մարդատար նավը՝ շուրջ 6,8 հազար տոննա ընդհանուր տարողությամբ, ճանապարհորդություն էր կատարում Ինչհոն նավահանգստի և Չեջու կղզու միջև:
Կորեայի Հանրապետության նախագահ Փակ Կին Հեն կարգադրել է մոբիլիզացնել բոլոր առկա ուժերը և միջոցները երկրի ափերի մոտ աղետի ենթարկված լաստանավի ուղևորների և անձնակազմի անդամներին փրկելու համար: Փրկարար գործողությանը կներգրավվեն առափնյա պահպանության կատերների և ուղղաթիռների անձնակազմերը, ռազմածովային ուժերի նավերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու