15 հազար մարդ է տուժել Չինաստանի հարավ-արևմուտքում մոլեգնող հեղեղումների հետևանքով
Աշխարհ
Չինաստանի Սիչուան հարավարևմտյան նահանգում 15 հազար մարդ է տուժել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից. հաղորդվում է անհայտ կորածների մասին: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուշան գավառում ջրի տակ է անցել ավելի քան 11 ավան:
Տեղատարափ անձրևները, որոնք սկսվել են ապրիլի 15-ին, ավերել են 40 բնակելի շենք, ջրի հոսքերը ողողել են 100 հեկտարից ավելի գյուղատնտեսական հանդակներ:
Տնտեսական ուղղակի վնասը գնահատվում է առնվազն 1 մլն յուան (շուրջ 166 հազար դոլար), հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու