Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Լուգանսկի շրջանում պատանդների մասին
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լուգանսկի շրջանում երկու զինծառայողների պատանդառության մասին։ Այդ մասին հաղորդում է նախարարության կայքը:
Ըստ ուժայինների` ուկրաինացի սպային և պայմանագրային զինծառայողին առևանգել են անհայտ անձինք, երբ նրանք փորձել են վերացնել ծառայողական ավտոմեքենայի անսարքությունները, իսկ ըստ Պաշտպանության նախարարության` դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ին Լուգանսկի շրջանի Կրասնի Լուչ քաղաքի մոտ գտնվող ավտոճանապարհին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն ռադայի նիստին հայտարարել է երեքշաբթի առավոտյան Դոնեցկի շրջանի հյուսիսում ուժային գործողություն սկսելու մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու