Թուրքական բանակում համարակալում են հայ և ալևի զինծառայողներին
Աշխարհ
Թուրքիայի բանակում հայ և ալևի զինծառայողներին համարակալելու և քարտավորելու միջոցառումներ են սկսվել: Այդ երկրի ռազմածովային ուժերի Գյոլջուքի ռազմաբազայում հաշվառել են ազգությամբ ոչ թուրք սպաներին և ենթասպաներին` ելնելով նրանց ազգային պատկանելությունից, դավանանքից, ընթերցած թերթերից, նյութական կարողություններից և անգամ նրանից, թե ինչ միջոցառումների են նրանք մասնակցում ազատ ժամանակ:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթի ձեռք բերած ցուցակում նշված են համարակալված զինծառայողների զինվորական աստիճանը, անուն և ազգանունը, բնութագրական հատկանիշները: Դրանց թվում են նրանց էթնիկ և դավանաբանական պատկանելության` հայ և ալևի լինելու, ինչպիսի սրբատեղիներ հաճախելու մասին տվյալները: Թերթը բացահայտված ցուցակից մեջբերել է հետևյալ գրանցումը. «Ավագ սերժանտ Ս.Յ.-ն ալևի է, մասնակցել է բեկթաշիների միջոցառումներին, նրան կարելի է ֆինանսապես շահագործել: Ավա գ սերժանտ Է.Թ.-ն հայ է, խորհուրդ է տրվում նրան նախ դաստիարակել, հետո օգտագործել»:
Թերթը նշում է, որ թուրքական բանակից այդ լուրի արտահոսքով արդեն զբաղվում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Նշվում է նաև, որ նման հաշվառման և համարակալման ենթարկված անձինք դիմել են ռազմական և քաղաքացիական ատյաններ` բացահայտելու իրենց նկատմամբ կատարված անօրինականությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու