Ռուսները մեզ հետ ռազմական առճակատում չեն ցանկանում, մեզ պատերազմ հարկավոր չէ. Օբամա
Աշխարհ
«Ամեն անգամ, երբ Ռուսաստանը ձեռնարկի Ուկրաինայի իրադրության ապակայունացմանը և նրա ինքնիշխանության խախտմանն ուղղված քայլեր, դա հետևանքներ կունենա Ռուսաստանի համար»,-այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 17-ին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Չնայած ստեղծված լարվածությանը, Օբաման համոզված է, որ Ռուսաստանն Ուկրաինայի իրադարձությունների պատճառով ռազմական առճակատման չի ձգտում ԱՄՆ-ի հետ: «Նրանք շահագրգռված չեն մեզ հեռ ռազմական առճակատմամբ: Մեզ պատերազմ հարկավոր չէ»,- ընդգծել է Օբաման:
ԱՄՆ-ի նախագահի կարծիքով՝ Կիևի նկատմամբ Կրեմլի գործողությունները «վնասում են ոչ միայն Ուկրաինային»: «Երկարաժամկետ հեռանկարում դրանք վնասակար են նաև Ռուսաստանի համար»,- նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քառնին, Միացյալ Նահանգներն արդեն նոր պատժամիջոցներ է պաստրաստել Ռուսաստանի դեմ, բայց դրանց կիրառման վերաբերյալ որոշում կընդունի՝ կախված Ուկրաինայի շուրջ իրադրության հետագա զարգացումից, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու