Բրազիլիայի իշխանությունները զորք են ուղարկել Բաիայի նահանգ, որտեղ գործադուլ են անում ոստիկանները
Աշխարհ
Բրազիլիայի համերկրային իշխանությունները հինգ հազարից ավելի ընդհանուր թվաքանակով զորային ստորաբաժանումներ են ուղարկել Սալվադոր քաղաք՝ Բաիա հյուսիսարևելյան նահանգի մայրաքաղաք: Այնտեղ կտրուկ սրվել է քրեածին իրադրությունը՝ ոստիկանության սկսված գործադուլի պատճառով, որը պաշտպանել է տեղի իրավապահների շուրջ 70 տոկոսը: Նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձը և բարելավել ծառայության պայմանները:
Ավելի քան երեք միլիոն բնակչություն ունեցող քաղաքի փողոցներում ոստիկանների բացակայությունը հանգեցրել է քրեական հանցագործությունների աճի, խանութների կողոպուտի, բանկային գրասենյակների վրա հարձակումների: Ապրիլի 16-ին Սալվադորում չեն աշխատել դպրոցները, գծեր դուրս չեն եկել մեծ թվով ավտոբուսներ: Բաիայի նահանգի Գերագույն դատարանը ոստիկանների գործադուլը հայտարարել է անօրինական:
Սալվադորը Բրազիլիայի այն 12 քաղաքներից մեկն է, որտեղ հունիսի 12-ից մինչեւ հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում պետք է կայանան ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու